Մարդկանց ամեն օր գործողությունների բերելու, ակցիաներ անելու պլաններ չունենք․ առաջնորդվելու ենք խոսքով, մտքով. Ղազարյան
Մարդկանց ամեն օր գործողությունների բերելու, ակցիաներ անելու պլաններ չունենք․ առաջնորդվելու ենք խոսքով, մտքով։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ակցիաներ, երթեր չեն իրականացվելու, այդպիսի ծրագրեր «Անկախության շարժումը» չունի։ Այնպես ենք կազմակերպել, որ հանրահավաքի մասնակիցներին նվազագույն անհանգստություն պատճառնեք․ այսօր երթ չի լինելու»,- այս մասին ասել է Ղազարյանը։



