ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժամը 6-ին գործից տուն գնացող վարչապետ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել. Էդգար Ղազարյան

Ժամը 6-ին գործից տուն գնացող վարչապետ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել. Էդգար Ղազարյան

Կառավարության շենքի անմիջական հարևանությամբ ոստիկանների թիվը՝ նրանց շատ կամ քիչ լինելը, ինդիկատոր է՝ հասկանալու համար՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է, թե ոչ, քանի որ նա ոստիկաններով է պաշտպանվում։ Այս մասին հրապարակում իր հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կառավարության շենքի անմիջական հարևանությամբ ոստիկանների ներկայությունը հուշում է՝ Նիւկոլ Փաշինյանն աշխատավայրում չէ։

«Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակ վարչապետն է, որի գործն ավարտվել է ժամը 6-ին։ Ամեն օր 5։30-ից եկեք, հրապարակում կանգնեք, տեսեք՝ սկսվում է ոստիկանական մեքենաների աժիոտաժը․ նախապատրաստվում է, որ գնա տուն։

Ժամը 6-ին գործից տուն գնացող վարչապետ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։

  • Կիսվել: