կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան

Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան

Օգոստոսի 21-ին, ժամը 18:01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք և խոզան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղռխ» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:57-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խոզան։

  • Կիսվել: