հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Նա ասաց, որ խոշտանգման վերաբերյալ գրություն են ուղարկել ՄԻՊ-ին. «Առ այն, որ խնդրում ենք աջակցել այդ խոշտանգումը դադարեցնելու համար, քանի որ Գրիգորյանին թույլ չեն տալիս մեկնել Ֆրանսիա՝  բուժօգնություն ստանալու համար։ Հիմա արդեն կան կանոնավոր չվերթներ։ Այս հարցն արդեն իր կյանքին է վերաբերում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ նրան առաջին անգամ կալանքի էին վերցնում շաքարը 11 էր, հիմա կրկնապատկվել է»։

Մկրտչյանը նշեց, որ խոսքը պահպանողական բուժման մասին է, որը նախկինում եղել է։

 

«Նրա շարժողունակությունը կորցրած է, հաշմանդամություն ունեցող անձ է դարձել։ Նա սրտային անբավարարության խնդիր չի ունեցել, բայց հիմա խնդիրը վիճակը շատ է շրջացել է։ Սրտային հիվանդություն, ճնշման բարձրացում, անշարժողունակություն. դրանք կողքից զարգացած հիվանդություններ են»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

 

  • Կիսվել: