չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մանրամասներ Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից

Մանրամասներ Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից

Երեկ վիրավորում ստացած Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:

Հիշեցնենք՝ Գյոզալյանը վիրավորում էր ստացել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ:

Նա հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնել է մի քանի ամիս առաջ՝  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 1-ի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

  • Կիսվել: