ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մանկատան նախկին շրջանավարտը հրաժարվել է բնակտարածքից և աշխատանքից. պարզաբանում

Մանկատան նախկին շրջանավարտը հրաժարվել է բնակտարածքից և աշխատանքից. պարզաբանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների:

՛՛Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․ Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք։
 
 Ա․ Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցնելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։
 
 Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։
 
 Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։
 
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են՛՛,-ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: