ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանկապարտեզները կգործեն մայիսի 20-ից․ ուշացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով

Մանկապարտեզները կգործեն մայիսի 20-ից․ ուշացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով

Երևանում մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից։ Երկօրյա ուշացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը մանրամասներ է ներկայացրել․

«Վերաբացման հետ կապված որոշակի պարտադիր միջոցառումներ պիտի կատարվեն, մասնավորապես՝ մանկապարտեզները պիտի ախտահանեն մասնագետները հատուկ սարքերով, ու հետագայում էդպես՝ շաբաթը մեկ անգամ։ Ինչպես նաև այս մի քանի օրվա մեջ պետք է հասցնեն աշխատակիցների համար փոքրիկ դասընթացներ կազմակերպել՝ ընթացիք ախտահանման պայմանները պատշաճ, բոլոր կանոններին համապատասխան կազմակերպելու համար։

Էլեկտրոնային հեռավար ջերմաչափման սարքեր է ձեռք բերում քաղաքապետարանը՝ մանկապարտեզ մուտք գործող բոլոր երեխաների ջարմաչափումը արագ կազմակերպելու համար։ Հիվանդ երեխա վստահաբար ներս չի մտնելու։

Որևէ տնօրեն կամ դաստիարակ չի կարող պարտադրել հիվանդ երեխային բերել մանկապարտեզ, նման դեպքերում անհապաղ ահազանգեք։ Մանկապարտեզում հիվանդ մարդ չի կարող լինել։

Ներկա-բացակաները կարվեն միայն ֆինանսավորման չափը ճշտելու նկատառումներով, դա չի ազդելու երեխաների թույլատրելի բացակաների թվի վրա։

Մանկապարտեզների աշխատակիցները կապահովվեն անվտանգ աշխատանք կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (ձեռնոց, դիմակ, ալկոգել և այլն):

Շատ կարևոր է մարդկանց գիտակցական բարձր մակարդակը, եթե դուք գիտեք, որ ձեր տանը քովիդի սիմպտոմներով հիվանդ մարդ կա, երեխան կարող է վարակակիր լինել, պարտավոր եք ինքնամեկուսանալ և չվտանգել դիմացինի առողջությունը։

  • Կիսվել: