շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր․ քաղաքապետ

«Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր․ քաղաքապետ

Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը:

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի․ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարն ուղղելու ժամանակ այն ընկել է իր վրա։

 

  • Կիսվել: