հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին. քաղաքապետարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին. քաղաքապետարան

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 20 տարուց ավելի զավթած  տարածքներից հեռացվում են ցանկապատները, զրուցատաղավարներն ու ավտոտնակները, որոնց փոխարեն կառուցվելու են ճեմուղիներ, հանգստի գոտիներ ու խաղահրապարակներ: 
Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 30 բակային տարածք:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: