կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:

Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև«Պարահանդես», «Անուրջներ» և մի շարք այլ նախագծերից: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

  • Կիսվել: