շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը

Մահացել է ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը

ԱՄՆ-ում, կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ Ազատյանը։

Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում․ հայտնում է համաեվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

  • Կիսվել: