շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն դիակը սահմանված կարգով փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին. հայտարարություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն դիակը սահմանված կարգով փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին. հայտարարություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին: Այս մասին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։

Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»։

Հիշեցնենք, որ Սոնիկ Կարապետյանի հարազատները ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջոցով ահազանգել էին, որ իրենց տատիկի դին անհետացել է: Երեք օրից դին հայտնաբերվել էր: ԱՆ-ն հանդես էր եկել համապատասխան պարզաբանմամբ:

  • Կիսվել: