ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի վերաբերյալ առ այն, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից անհետացել է կորոնավիրուսից մահացած տարեց կնոջ դին։

Այս առնչությամբ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է. «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաեւ ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռեւս չպարզված հանգամանքների եւ առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Գրառման տակ պատգամավոր Զոհրաբյանը պատասխանել է. «Կարծում եմ, բոլորիս համար էլ հասկանալի է, որ տատիկին, ըստ ամենայնի, ինչ-որ մեկի հարազատի անվան տակ արդեն հուղարկավորել են: Բայց եթե դուք կարծում եք, որ նման «թեթև» շփոթմունքի համար որևէ մեկը պատասխան չպիտի տա, այ էդտեղ ահավոր սխալվում եք հարգելիս»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԲՀ խմբակցության Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այն մասին, որ իրեն դիմել են կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման հարցով:

  • Կիսվել: