երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Առաջիկա օրերին կգործարկվի նաև Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածի արտաքին լուսավորությունը։

  • Կիսվել: