կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լուսաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Լուսաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Օգոստոսի 10-ին, ժամը 14։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։53-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: