շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լրագրող Նանե Արզումանյանի նկատմամբ այս սոցցանցային հարձակումը նողկալի է. պատգամավոր

Լրագրող Նանե Արզումանյանի նկատմամբ այս սոցցանցային հարձակումը նողկալի է. պատգամավոր

Լրագրող Nane Arzumanyan -ի նկատմամբ այս սոցցանցային հարձակումը նողկալի է՝ բառի ուղիղ իմաստով։ Այս մասին ր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

՛՛Ի՞նչ է ձեզ արել Նանեն, տեսանկարահանածը մոնտաժե՞լ է, կեղծե՞լ է, ի՞նչ է արել։
Պատերազմում Նանեն իր ամենաթանկն է կորցրել։ Հեռու տարեք ձեր ձեռքերը։

Լրագրողների նկատմամբ բռնությունն ու ճնշումները, որոնք գրեթե ամենօրյա երևույթներ էին Քոչարյանի կառավարման տարիներին, անցյալում են ու այնտեղ էլ մնալու են, որքան էլ, որ դա ծանր է ձեզ համար՛՛,-գրել է նա։

Հիշեցնենք, որ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և զոհված զինծառայողի հարազատի միջև տեղի ունեցած միջադեպը նկարահանած Նանե Արզումանյանը ենթարկվում է հարձակման:

Նշենք նաև, որ ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն:

 

 

  • Կիսվել: