ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղադրվել է Արցախի Հանրապետության հրապարակի ցուցանակը

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղադրվել է Արցախի Հանրապետության հրապարակի ցուցանակը

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղադրվել է Արցախի Հանրապետության հրապարակի ցուցանակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ցուցարարներից մեկը։ 

Լուսանկարում՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրիքորյանն ու Կալիֆորնիայի խորհրդարանի նախկին անդամ Ադրին Նազարյանն են։

Ադրբեջանի կողմից Արցախի իննամսյա ապօրինի շրջափակումը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Քրիքորյանին և քաղաքային խորհրդին դրդել է գնալ այս քայլին և այդ տարածքն անվանակոչել «Արցախի հրապարակ»:

Ըստ Քրիքորյանի՝ նախագահ Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին իրավիճակը ներկայացնելու՝ իր և քաղաքապետ Քարեն Բասի համատեղ ջանքերը տապալվել են:

  • Կիսվել: