կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լոռու մարզում Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Լոռու մարզում Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Opel Vectra և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները;

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նաև տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին, ով ծայրահեղ ծանր վիճակում է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: