ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. մետաղե ջարդոնի վերածված Mercedes-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Լոռու մարզում բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. մետաղե ջարդոնի վերածված Mercedes-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Մարգահովիտ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի 35 XZ 046 համարանիշի եւ Iveco մակնիշի 36 SN 032 համարանիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: