ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լոռու մարզում անհայտ անձը կամ անձինք կոտրել են արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները

Լոռու մարզում անհայտ անձը կամ անձինք կոտրել են արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարը:

Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Գյումրիից ժամանած հատուկ մասնագետները վերանորոգել են արագաչափը ու հիմա այն անխափան «աջուձախ» նկարահանում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաները:

  • Կիսվել: