հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 Լոռու մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Լոռու մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով,  հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Հեղինե Մ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և քննարկվում է՝ նրան Երևանի  հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը:

  • Կիսվել: