չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լոռու մարզպետը ներկայացրել է համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները

Լոռու մարզպետը ներկայացրել է համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում է ունեցել Վանաձորի, ինչպես նաև Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը ներկայացրել է համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները և Թումանյանի, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքների խոշորացման ծրագրի դրական փորձը:

Նշելով, որ համայնքների խոշորացման գործընթացն այլընտրանք չունի, մարզի ղեկավարն առաջարկել է քննարկել, դիրքորոշում արտահայտել նախնական փնջերի մի քանի տարբերակների վերաբերյալ:

Բնակիչների կողմից հաճախ հնչող մտահոգությանն ի պատասխան՝ նաև նշեց, որ խոշորացվող համայնքները կունենան վարչական ղեկավարեր, ավագանու կազմում ընդգրկված ավագանիներ, որոնք կբարձրաձայնեն բնակավայրերի խնդիրները, բացի այդ՝ փաստաթղթերի տրամադրումը կիրականացվի հիմնականում էլեկտրոնային տարբերակով, և բնակիչները անհրաժեշտություն չեն ունենա կենտրոն գնալու:

 

  • Կիսվել: