շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը, ում որոնում են. հայտնաբերվել է «Վինչեստեր» տիպի հրացանը (տեսանյութ)

Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը, ում որոնում են. հայտնաբերվել է «Վինչեստեր» տիպի հրացանը (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 24-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։ Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ խումբը։

Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։ Տեղում աշխատել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ովքեր նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։

  • Կիսվել: