շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռiում Mitsubishi-ով կտրել են բեռնատար Mercedes-ի առաջն ու փորձել են վարորդին կողոպտել, ոստիկանությունը որոնում է կասկածյալ կողոպտիչներին

Լոռiում Mitsubishi-ով կտրել են բեռնատար Mercedes-ի առաջն ու փորձել են վարորդին կողոպտել, ոստիկանությունը որոնում է կասկածյալ կողոպտիչներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կտրել է Mercedes Aktus բեռնատար ավտոմեքենայի առջևը և ըստ Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Զոհրաբ Մ-ի, փորձել են թալանել, որից հետո թալանողները, որոնք եղել են 2 հոգի, նրանցից մեկը դանակով հետապնդել է Զոհրաբ Մ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mercedes-ի վարորդը փորձել է վերացնել ավտոմքեենայում առաջացած թերությունը և բարձրանալով բեռնախցիկի վրա՝ նկատել է, որ Mitsubishi-ի ուղևորներից մեկը մուտք է գործել ավտոմեքենայի խցիկ և այնտեղից հափշտակել իր 2 բջջային հեռախոսները, սակայն վերջինիս կողմից ուժ կիրառելու և բջջային հեռախոսները հետ վերցնելու պատճառով հանցագործները իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Զոհրաբ Մ-ի հայտնած անձանց և Mitsubishi ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: