հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Լոռիում կանխվել է տղամարդու փախուստի փորձը

Լոռիում կանխվել է տղամարդու փախուստի փորձը

Հուլիսի 19-ին` ժամը 21.09-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է:

«Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է:

Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ գոտկատեղից գետնին գցելով ատրճանակը: Ոստիկանները հատուկ հնարքներ կիրառելով՝ նրան ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժին: Դեպքի վայրում ատրճանակը հայտնաբերվել է: Բաժնում պարզվել է, որ ատրճանակի փամփշտատուփում կա 7,65 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: