երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ԱՄՆ-ը շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը. Լին Թրեյսին Սյունիքում հանդիպել է տեղահանված անձանց հետ

ԱՄՆ-ը շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը. Լին Թրեյսին Սյունիքում հանդիպել է տեղահանված անձանց հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։

Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։

Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

  • Կիսվել: