Լեհաստանում ջրհեղեղի պատճառով 1600 հոգի տարհանվել է. կա մեկ զոհ
Լեհաստանի Կլոձկո շրջանում մեկ մարդ է խեղդվել, ևս 1600-ը տարհանվել են, քանի որ գետերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային բարձրության մակարդակի՝ օրեր շարունակվող հորդառատ անձրևներից հետո մի քանի մունիցիպալիտետներում ջրհեղեղներ առաջացնելով, տեղեկացնում է Reuters-ը։, - կիրակի օրը լրագրողներին է հայտնել վարչապետ
Վարչապտ Դոնալդ Տուսկն այսօր Կլոձկո քաղաքի ճգնաժամային կառավարման թիմի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է. «Իրավիճակը շատ դրամատիկ է, առավելապես Կլոձկո շրջանում»
Տարածաշրջանի շուրջ 17000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ որոշ շրջաններում անհասանելի է եղել բջջային կապը: Ըստ Տուսկի՝ Լադեկ-Զդրոյ և Ստրոնե-Սլասկիե քաղաքների ճանապարհները գործնականում արգելափակված են։
25․000 բնակիչ ունեցող Կլոձկոն մասամբ ջրի տակ է հայտնվել, քանի որ տեղական գետի ջրի մակարդակը բարձրացել է 665 սմ-ով:
Տուսկը բնակիչներին կոչ է արել համագործակցել փրկարար ծառայությունների հետ, երբ տարհանման ազդանշաններ են ստացվում։


