շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից 309–ը դեռ հիվանդանոցում են. 11–ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից 309–ը դեռ հիվանդանոցում են. 11–ի վիճակը ծայրահեղ ծանր է

 Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 քաղաքացի։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
Նա տեղեկացրեց, որ 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
 
«Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա։ 3 երեխա, առողջական բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել են ստացիոնար բուժման։ Նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել»,– ասաց նա։

  • Կիսվել: