շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը հայկական իրականությունը համեմատում է «Klaus» մուլտֆիլմի հետ

Լևոն Քոչարյանը հայկական իրականությունը համեմատում է «Klaus» մուլտֆիլմի հետ

Լևոն Քոչարյանն իր էջում գրում է. «Այսօր երեխաներիս հետ դիտեցի «Klaus» մուլտֆիլմը, որն ինձ հիշեցրեց մեր այսօրվա իրականությունը:

Ֆիլմի հերոսը հայտնվում է մի քաղաքում, որտեղ բոլորը միմյանց հանդեպ ատելությամբ են լցված և որտեղ իսպառ բացակայում է բարությունը: Ի վերջո նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, որի արդյունքում մարդիկ դադարում են հետևել քաղաքը 2 բևեռի բաժանած չար տիրակալներին և սկսում են ապրել բարության մթնոլորտում:

Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից: Այս ամենից զատ, առհասարակ, շատ լավ և ուսուցողական մուլտֆիլմ է երեխաների հետ դիտելու համար»:

  • Կիսվել: