հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լեհաստանում պարզեցնում են օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ-ից ժամանողների օրինական գործունեության ընթացակարգը

Լեհաստանում պարզեցնում են օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ-ից ժամանողների օրինական գործունեության ընթացակարգը

Լեհաստանի Սեյմն ընդունել է  Օտարերկրացիների մասին օրենքի փոփոխությունը, որը նախատեսում է այդ երկորւմ օտարերկրացիների գտնվելու օրինականացման պարզեցում, տեղեկացնում է Warsaw-ը:

Ինչպես շվում է՝ փոփոխությունը նախատեսում է աշխատանքի ժամկետի երկարաձգում 6-ից մինչև 24 ամիս՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանողների համար։

Նշվում է նաև, որ գործատուի փոփոխության դեպքում օտարերկրացուն պետք չի լինի Լեհաստանում ժամանակավոր կացության նոր ձև ձևակերպել։ Այս փոփոխությունը սահմանում է նաև պարզեցված ընթացակարգի տրամադրման թույլտվություններ ինչպես ժամանակավոր բնակության և աշխատանքի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր նոր են ժամանել այդ երկիր։

Դրա հետ մեկտեղ չեղարկվում է օտարերկրյա քաղաքացիներին Լեհաստանում բնակության հասցե տրամադրելու պահանջը՝ որպես երկրում բնակության և աշխատանքի ժամանակավոր թույլտվության ձևակերպման պարտադիր պայման:

Փոփոխությանը կողմ է քվեարկել Սեյմի 428 պատգամավոր, դեմ՝ վեց:

  • Կիսվել: