հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ բնակավայր՝ Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին օգնելու համար

Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ բնակավայր՝ Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին օգնելու համար

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։

Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։

Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։ Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։

 

  • Կիսվել: