Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ
Hraparak.am-ը գրում է․ Մինչև ապրիլի 25-ի ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով ՀՀ ոստիկանությունը փակել է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը։ Այս պահին Ծիծեռնակաբերդ տանող մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Մի խումբ քաղաքացիներ Արայիկ Խանդոյանի եղբայր՝ Արարատ Խանոյանի գլխավորությամբ փորձում են ճեղքել ոստիկանական պատը։
Խանդոյանը ոստիկանների հետ զրույցում նշում է, թե ինչու պետք է վարչապետը կարողանա այցելել Ծիծեռնակաբերդ, իրենք ոչ։
«Իրենց համար կորոնավիրուս չկա, մեզ համար կա՞»,- ասում են
քաղաքացիները։Ոստիկանները այս պահին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմում։ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ ստեղծված իրավիճակին քիչ անց «Հրապարակը» ռեպորտաժով կանդրադառնա։