ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լարսը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում․ ՊԵԿ

Լարսը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին Վերին Լարս անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։

  • Կիսվել: