կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար

Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար

Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և ցածր տեսանելիության պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–տեղեկացրեց Հակոբյանը։
Նա հավելեց, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բոլոր ավտոմեքենաների համար բացվել էր փետրվարի 1–ին։

  • Կիսվել: