երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Lada Priora-ն Էջմիածին-Ոսկեհատ գյուղի ճանապարհին հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

Lada Priora-ն Էջմիածին-Ոսկեհատ գյուղի ճանապարհին հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Պապիկյանը իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Ոսկեհատ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Գրիգոր Թ․-ն ու 26-ամյա Լյովա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: