չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԿԸՀ կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ հանրաքվեի տեղամասերի

ԿԸՀ կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ հանրաքվեի տեղամասերի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ:
Որոնման արդյունքում ստացված տեղեկություններով հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, ինչպես նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն:

Նշվում է, որ քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում են  տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

  • Կիսվել: