ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը

Կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:

«Շատ ցավալի լուր. այս գիշեր կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: Իմ ավագ ընկերն էր, ում հետ տարիներ շարունակ իրականացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարը:

Սուրենն ինձ միշտ ոգևորում էր, ասում էր՝ ձեր սերունդը պիտի նոր որակի փոփոխություն բերի, գործելու ձեր հերթն է: Պարոն Օհանյան ջան, շնորհակալ եմ մեր ընկերության, համատեղ աշխատանքի, վստահության և սիրո համար, որ տվել ես ինձ որպես ավագ զինակից:

Կաշխատեմ արդարացնել քո սպասելիքները: Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: