շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կսահմանվի կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը

Կսահմանվի կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը։

Նախագծի համաձայն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կարգապահական կայազորային մեկուսարանում պահվելու են ձերբակալվածները, կալանավորվածները, ինչպես նաև դատապարտված զինծառայողները: Որոշման նախագծի համաձայն՝ սահմանվում են պաշտպանության նախարարության կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը, մեկուսարանի գործունեության և մեկուսարանում ձերբակալման կամ կալանավորման կամ պատժի կրման հետ կապված հարաբերությունները:

Ըստ այդմ, որոշման նախագծով սահմանվում են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ձերբա­կալված, կալանավորված կամ դատապարտված զինծառայողներին կարգապա­հական կայազո­րային  մեկուսարան ընդունելու կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրվա կարգացուցակը, վարքագծի կանոնները, սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, հանձնուքների կամ ծանրոցների ստացումը կամ ուղարումը, նրանց կողմից առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ ներկայացնելը, նամակագրության, հեռախոսակապի, տեսազանգի տրամադրումը, կարճաժամկետ մեկնումների տրամադրումը և այլ հարաբերություններ:

  • Կիսվել: