ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կսահմանվի բացառություն միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման ու արտահանման կարգերում

Կսահմանվի բացառություն միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման ու արտահանման կարգերում

Գործունեության վայրի պահանջ չունեցող մի շարք գործունեության տեսակների համար սահմանել էինք պարզեցված ընթացակարգ օտարերկրյա ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այսօր անհրաժեշտություն է առաջացել որոշ ոլորտներում կատարել փոփոխություն: Խոսքը վերաբերում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծմանն ու արտահանմանը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայէջը:

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն կարգավորումներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի, ինչպես նաեւ միջուկային եւ ճառագայթային անվտանգության մակարդակի վերաբերյալ՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր չէր նախապես կատարել ազդեցության գնահատում: Վահան Քերոբյանը պատասխանել է, որ ցանկացած կարգավորում որոշ ժամանակ անց կարիք է ունենում լրացուցիչ շտկումների, եւ սա այդ դեպքերից մեկն է, եւ որ համապատասխան գործակալության հետ լրացուցիչ քննարկումների արդյունքում են հանգել այս որոշմանը:

 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: