երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կռունկով աշխատանքներ կատարելիս կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ վերջինս մահացել է

Կռունկով աշխատանքներ կատարելիս կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ վերջինս մահացել է

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է և նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ, իջեցրել են կռունկավարին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Մարտին Կ.-ն է:

  • Կիսվել: