ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյանին փոխարինելու ժամանակը. Իոաննիսյան

Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյանին փոխարինելու ժամանակը. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանի հրաժարականին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ:

Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչնդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:

Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոց.ապ. ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է ոնց որ կար:

Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը»:

  • Կիսվել: