շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրկնում եմ երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է խստորեն կասեցվեն և պատժվեն. Ավանեսյանը՝ այսօրվա միջադեպի մասին

Կրկնում եմ երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է խստորեն կասեցվեն և պատժվեն. Ավանեսյանը՝ այսօրվա միջադեպի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ ընդդիմադիր կին պատգամավորները մուտք են գործել նախարարության շենք և զոհվածների աճյունների նկարները նետել իր վրա: 

Նախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր կին պատգամավորները մուտք են գործել ԱՆ ու զոհվածների աճյունների նկարներ նետել Անահիտ Ավանեսյանի վրա:

  • Կիսվել: