Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ցած է ընկել. վարորդը, կինն ու երեխան զոհվել են (տեսանյութ)
Կրասնոդարում «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ռաֆայել Առաքելյանը, ընկել է Галерея առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից: Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
«Նա մեքենան գնել էր մեկ ամիս առաջ։ Այսօր ավտոկայանատեղիում չափից շատ արագացրել է ու կորցրել կառավարումը։ Օտարերկրյա մեքենան ճեղքել է ցանկապատը և ցած է ընկել երրորդ հարկից. 37-ամյա Ռաֆայելի հետ մեքենայում եղել է կին և 12-ամյա երեխա։ Երեքն էլ տեղում հարվածից մահացել են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը կարծում է, որ մեքենայի անկումը կարող էր վարորդի կողմից ինքնասպանություն լինել։
«Ըստ նախնական վարկածի՝ արտասահմանյան մեքենան տեխնիկապես սարքին է եղել, Ռաֆայել Առաքելյանը միտումնավոր արագացրել է այն առավելագույն արագությամբ և ցած նետել երրորդ հարկից՝ ճեղքելով ցանկապատը»,-հայտնել է տելեգրամյան ալիքը:
Նշվում է նաև, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։