ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կրակոցներ Արարատի մարզում. ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր

Կրակոցներ Արարատի մարզում. ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր

Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել օգոստոսի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Անուշավան Հ.-ին պատկանող ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային  անվտանգության ծառայությունից:

  • Կիսվել: