երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրակոց Կոտայքի մարզում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված փամփուշտ

Կրակոց Կոտայքի մարզում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված փամփուշտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Վ․ Մալխասյանից, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ կրակել են Ջրվեժ գյուղում գտնվող իր տան վրա։

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժնի տեսուչի գլխավորությամբ։

Արդեն տեղում Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գարիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Վալերի Մ․-ին պատկանող Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տանը՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հյուրասենյակում լսել է կրակոցի ձայն, ինչից հետո նկատել է, որ վնասվել է տան պատուհանը։

Պարզվել է, որ կրակոցի արդյունքում փամփուշտը վնասել է 2-րդ ապակու արանքում, որը ոստիկանները հայտնաբերել են։

Գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վալերի Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 800․000 դրամի գույքային վնաս։

  • Կիսվել: