շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա. ոստիկանությունը որոնում է  կրակողին

Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա. ոստիկանությունը որոնում է կրակողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի  5-ին, ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, ով հայտնել է, որ  Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում  տեղադրված  արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ալեքսանյանի և Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում  գույքի դիվորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է հետքաբանական, և ապրանքագիտական  համալիր փորձաքննություն:

Կատարվածի մասին «էլիպս» ընկերության ճարտարագետ Արմեն Գենջոյանից արդեն հաղորդում է ընդունվել: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝  հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու  ուղղությամբ: 

  • Կիսվել: