շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոտրել էր սրճեփ սարքի դրամապահոցը և մի քանի տասնյակ հազար դրամ գողացել․ կասկածվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Կոտրել էր սրճեփ սարքի դրամապահոցը և մի քանի տասնյակ հազար դրամ գողացել․ կասկածվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հուլիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյումրու Սեւակի փողոցի սրճեփ սարքի մետաղադրամների պահոցը եւ փող գողացել:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մուշի ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։

Հուլիսի 13-ին, գողությունը կատարելու կասկածանքով, 21-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց Մուշի բաժին: Նա խոստովանել է, որ հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճեփ սարքի դրամապահոցից փողը գողացել ու ծախսել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: