հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՊՆ ծառայողների «Opel»-ները․ կան վիրավորներ

Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՊՆ ծառայողների «Opel»-ները․ կան վիրավորներ

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մելիք Ն․-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Արման Ի․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մելիք Ն․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Շ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ 

  • Կիսվել: