երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կոտայքում 30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել և տեղում մահացել

Կոտայքում 30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել և տեղում մահացել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ԱԻն ՓԾ օպերատիվ խումբը։ Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վաղարշակ Մկրտչյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վ. Չ-ն էր։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: