չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կոտայքի մարզում զոհված երեխաների հայրը արդեն վաղը կլինի Հայաստանում․ ԱԳՆ

Կոտայքի մարզում զոհված երեխաների հայրը արդեն վաղը կլինի Հայաստանում․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտգործ նախարարի մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։  

«Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- նշում է նա:

Նշենք, որ Արման Մարգարյանը Կոտայքի մարզում շմոլ գազից թունավորված և մահացած չորս երեխաների հայրն էր, ով ձերբակալվել էր ՌԴ տարածքում Հայաստան մեկնելիս միգրացիոն քարտը չլրացնելու պատճառով։

Հիշեցնենք, որ շմոլ գազից թունավորվել էր նաև երեխաների տատը։ Ընտանիքի հայրն ու մայրը երեխաներին թողել էին տատի խնամքին և մեկնել արտերկիր, նրանք ամուսնալուծված են։  

  

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: